Պետական տուրքեր
Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` | |
ա) գույքային պահանջով | հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից |
բ) ոչ գույքային պահանջով | բազային տուրքի քառապատիկի չափով |
2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար | բազային տուրքի 500-պատիկի չափով |
3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար | բազային տուրքի 100-պատիկի չափով |
4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների` | |
ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար | բազային տուրքի չափով |
ե) այլ դիմումների համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
5. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
6. ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար | բազային տուրքի չափով |
7. արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար` | բազային տուրքի քառապատիկի չափով |
8. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` | |
ա) գույքային պահանջի գործերով | վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով |
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով | բազային տուրքի տասնապատիկի չափով |
գ) հատուկ վարույթի գործերով | բազային տուրքի ութապատիկի չափով |
9. դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար` | |
ա) գույքային պահանջի գործերով | հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից |
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով | բազային տուրքի 20-պատիկի չափով |
գ) հատուկ վարույթի գործերով | բազային տուրքի տասնապատիկի չափով |
11. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար | բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով |
12. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար | բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով |
13. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար | պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի չափով: |