Փոփոխություններ ՀՀ օրենքում
Համար մեկ փաստաբանական գրասենյակի ջանքերով համապատասխան փոփոխություններ են կատարվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում:
Մասնավորապես լրացվել է օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը նոր պարբերությամբ, համաձայն որի տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության կարող են տրամադրվել նաև փաստաբաններին՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար: Նշված լրացումը ուժի մեջ է մտել 09.11.2013թ-ից: