№ 1 փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան՝ Կարեն Աղաջանյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հետևյալը․ 2012թ-ի հոկտեմբերի 28-ից կիրառվելու է "Հսկիչ նշաննեի (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին" ՀՀ օրենքը։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն արդեն իսկ հաստատել է դրաշմապիտակների ձևն ու արժեքը՝ 25 դրամ։ Չնայած նրան, որ օրենքը կիրառվելու է 2012թ-ի հոկտեմբերի 28-ից, սակայն վաճառակետերին իրավունք է տրված խանութներում առկա չդրոշմավորված սկավառակները վաճառել մինչև 2013թ-ի ապրիլի 28-ը։ Այն ընկերությունները, որոնք 2013թ-ի ապրիլի 28-ից հետո կխախտեն օրենքը, նրանց համար ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն։ Օրենքը ըստ էության պաշտպանելու է հեղինակների իրավունքները, վերացնելու է ստվերը և նպաստելու Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը։